Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին: Yerkir.am-ին տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:
«Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,- հայտնել է Վարդանյանը:
Նա նշել է նաև, որ, չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվեցին նաև իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ և հանդարտեցրին իրավիճակը:
«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու և ինձ հանդիպելուց ուր են փախչելու»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...