Լեռնային Ղարաբաղում առ այսօր ականազերծվել է 61 հեկտար տարածք, անհայտ կորածների մասին ստացվել է շուրջ 250 զանգ
Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկության հավաքման նպատակով ստեղծված թեժ գծին շուրջ 250 հեռախոսազանգ է ստացվել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ռուս խաղաղապահներն ավելի քան 1900 հանդիպում են իրականացրել՝ տվյալներ պարզելու համար:
«Թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր 248 հեռախոսային դիմում է ստացվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների ճշտման նպատակով ռուս խաղաղապահ ուժերի սպաները 1936 հանդիպում են իրականացրել քաղաքացիների հետ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին մեկ օրում ավելի քան 1300 փախստական է վերադարձել իրենց նախկին բնակության վայր: Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղ վերադարձած մարդկանց թիվը հասել է 33 235-ի:
Բացի այդ, նշվում է, որ մեկ օրում ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում է իրականացվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի էլեկտրահաղորդման գծերի աշտարակների երկայնքով:
«Մաքրվել է 3.4 հեկտար տարածք և 2.2 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 96 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 61.27 հեկտար տարածք, 20.8 կմ ճանապարհ, 108 շինություն և և 4 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել է 1251 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ռուս խաղաղապահների առակցությամբ մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը, իսկ ՌԴ ՊՆ ռազմական հիվանդանոցի արտագնա հաշվարկը խորհրդատվություններ է կազմակերպում տեղի բնակչության համար: Երկրորդ հիվանդանոցն աշխատում է Մարտակերտում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...