Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։
Միջադեպի մասին Hraparak.am-ը մանրամասներ է ճշտել Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից։ «Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել։Գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն»։
Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշել է, որ Արավուսի վարչական ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները. Պա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից: Տեսան...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...