ՏԵՍԱՆՅՈւԹ. Ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դատարկելով, առաջ գան թուրքերը. Նունե Արզումայնան
Նունե Արզումայնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես պապայիս կողմից Գորիսի Արավուս գյուղից եմ արմատներով: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արավուսի գյուղապետը՝ իմ Արգամ հոպարը, իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան...Միայնակ հսկում են Թուրուսի խութը, որն, ի դեպ, թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական առումով կարևոր նշանակություն ունի և այդ հենակետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել:Չկա պետական որևէ կառույցի աջակցություն:
Ուզում եմ հասկանալ՝ պետական կառույցներն ինչ են անում հիմա, ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դատարկելով, առաջ գան թուրքերը: Քիչ առաջ էլ խոսեցի գյուղապետի հետ, մարդիկ կանգնել են փաստի առաջ, 33 հոգով ջոկատ են կազմել ու տարրական պայմանները չունեն: Մեկ Ուազ մակնիշի ավտոմեքենա գոնե տրամադրեք, որ կարողանան պատշաճ կերպով հերթափոխն իրականացնել:
Արավուսում են բնակվում իմ հորեղբայրները, հորաքույրը, բազմաթիվ ընտանիքներ՝ բոլորին վերացրեք, որ հանգիստ շնչեք....»
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորականներն ազգությամբ հայ քաղաքացիական անձի են գերի վերցրել
Համացանցում տեսանյութ է հրապարակել, որում Ադրբեջանցի զինվորականներն ազգությամբ հայ քաղաքացիական անձի են գերի վերցրել: Նր...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ արցախյան պատեր...