Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է՝ Իրանին սահմանակից երկրներում հարձակումների սպառնալիքի մասին. ՏԱՍՍ
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հինգշաբթի նախազգուշացրել է Իրանի հետ սահմանակից երկրներում իսրայելցիների և իսրայելական օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքի մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին ժամանակներս իրանական կողմից հնչած սպառնալիքների ներքո, ինչպես նաև հաշվի առնելով նախկինում տարբեր երկրներում ահաբեկչական հարձակումներին իրանցիների առնչությունը, կան մտավախություններ, որ Իրանը կփորձի այդ կերպ գործել իսրայելական նպատակների դեմ», - ասված է հայտարարության մեջ:
Շտաբում նաև նշել են Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքի մի շարք շրջաններ, Թուրքիան, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, որոնց հետ Իսրայելը հարաբերությունները կարգավորել է երկու ամիս առաջ, և ողջ մերձավորարևելյան տարածաշրջաններն ու Աֆրիկան՝ որպես իրանամետ ուժերի կողմից իսրայելական թիրախների վրա հարձակումների հնարավոր վայրեր:
Բացի այդ, իշխանությունները կոչ են արել իսրայելցիներին՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին և 2021 թվականի հունվարի սկզբին ամանորյա տոների ընթացքում Եվրոպա այցելելիս զգոնություն ցուցաբերել և խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...