էլ չեմ կարա մնամ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին
«Էլ չեմ կարողանում այստեղ մնալ, ես հետ եմ գնում մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ». Ասկերանի շրջանի Սզնեգ գյուղի բնակիչ Մանասյան Կամոյի վերջին խոսքերն են հարազատներին:
Պատերազմի օրերին Կամո պապիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Արտաշատ, որից հետո բարեկամները նրանց հյուրընկալել են Էջմիածնում:
Չնայած այն բանին, որ շատ լավ են բոլորը վերաբերվել պապիկին ու ընտանիքին Կամո Մանասյանը չի կարողացել համակերպվել այդ կարգավիճակի հետ ու որոշել է կրկին մեկնել իր հայրենի գյուղը, ու հարկ եղած դեպքում՝ կռվել ու պաշտպանել գյուղը:
«Չկարողացանք պապիկին համոզել, որ չգնա: Հայրենասեր, ազնիվ մարդ է: Հոկտեմբերի 25-ի ն գնաց, իսկ նոյեմբերի 1-ին ադեն լուր չունեցանք նրանից: Հակասական ինֆորմացիա կար. իմացել էինք, որ գերի է ընկել, բայց վստահ չէինք: Թշնամու տարածած տեսանյութերից մեկում այսօր ճանաչեցինք Կամո պապիկին: Մարդը թշնամու տանջանքներին է ենթարկվում»,- ArmDay.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված պապիկի հարազատներից մեկը:
Տեսանյութում երեւում է, որ Կամո պապիկն, իսկապես, համարձակ ու հայրենասեր մարդ է: Չնայած տանջանքներին, անընդհատ կրկնում է, որ ոչինչ չունի ասելու իրենց, եթե ուզում են՝ թող կրակեն:
Կամո Մանասյանի ընտանիքը դիմել է Կարմիր Խաչին, բայց դեռ արդյունք չկա:
Թշնամու ձեռագիրը ծանոթ է մեզ: Մինչեւ վերջին կաթիլը ստորացնում ու տանջում են հայ գերիներին, մի բան էլ՝ տեսանկարահանում, տեղադրում համացանցում: Գերիներից ամեն մեկի համար անկախ հարազատ լինելու հանգամանքից, ցավում ենք բոլորս:
Բոլորիս համար 1 խնդիրը այս պահին գերիներին վերադարձնելու հարցն է, սակայն ներկայիս իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինանին, կարծես թե դա այնքան էլ չի հուզում եւ տպավորություն է, որ այդ հարցով չի էլ զբաղվելու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...