Հասարակություն

Արյունաբանական կենտրոնի աշխատակիցն ազատվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառումների հրապարակումից հետո

Արյունաբանական կենտրոնի աշխատակիցն ազատվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառումների հրապարակումից հետո
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երեկ համացանցում տեղադրվել են մեր աշխատակիցներից մեկի անթույլատրելի գրառումները…

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երեկ համացանցում տեղադրվել են մեր աշխատակիցներից մեկի անթույլատրելի գրառումները: Հայտնում ենք, որ Արյունաբանական կենտրոնն անընդունելի է համարում աշխատակցի նման վարքագիծը, նրա արտահայտած մտքերը կամ գործողությունները որևէ կապ չունեն Կենտրոնի և անձնակազմի հետ, և տվյալ աշխատակիցն այսօր ազատվել է աշխատանքից»: Այս մասին գրում է Aravot.am-ը։ 

 

 Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը ՖԲ էջում տեղեկացրել էր. «Վաղուց ուզում էի անդրադառնալ արցախցիներին օգնություն ցույց տվողներին: Նրանց շարքերում բազում են լուռումունջ աշխատող, հասնող կամավորներ, բարերարներ, պարզապես բարի մարդիկ: Աստված պահի բոլորին: Սովորաբար իրական օգնություն ցույց տվողներին հանրությունը, սոց ցանցերը չեն իմանում, իսկ այ լուն փիղ սարքողներին միանգամից նկատում ենք: Կոնկրետ էս օրինակին չէի անդրադառնա, եթե էս «օգնություն ցույց տվողը» յուր բարեգործությունը չփաթաթեր էժանագին պիառի, անձնական տեղեկատվության հրապարակման ու ատելության խոսքի հետ: Ուրեմն ոմն Անի Կարապետյան, ով աշխատում է, որպես քարտուղար, կամ օգնական Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ ինչ որ շորեր ու փամփերսներ է տրամադրել մանկահասակ երեխաների մայր Սաթեն Ջալալյանին, հետո, ինչպես տեսնում եք սքրինից, բավականին անշնորհք տոնով պահանջել, որ Սաթենը էդ նվերների կողքը նկարի երեխաներին ու նկարն ուղարկի իրեն: Երբ Սաթենը հետաքրքրվել է, թե ինչու, Անին սկսել է վիրավորել ու անվանել Սաթենին թուրք, մնացածը երկխոսության սքրիններում երևում է: Սա դեռ բոլորը չէ: Էս պատմությունը կմնար երկուսի մեջ, եթե Անին Սաթենին վարկաբեկող հերթական լալահառաչ «օֆ էլ չեմ կարում օգնել» ոճի գրառում չաներ Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիք խմբում ու երբ ես ու էլի մարդիկ հարցրեցինք` ինչ իրավունքով էր հրապարակել Սաթենի նկարները` բլոկեց ինձ ու չգիտեմ գրառումը ջնջեց, թե դեռ թունավորում է: Ես հույս ունեմ, որ եթե ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ կերպ տեղյակ է իր համակարգի առողջապահական կենտրոնի աշխատակիցը ինքնուրույն է նման ատելության գործունեություն տարածում, թե սա իր անձնական նախաձեռնությունն է, բայց լավ կանեն նման աշխատակիցներին զգոնության կոչ անեն: Ինչպես արդեն բազմիցս նշել եմ` եթե հոգեպես պատրաստ չեք օգնել, ուրեմն մի օգնեք: Հ.Գ. անձնական նամակագրությունը հրապարակում եմ Սաթենի թույլտվությամբ»: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250