Գերիների հարցը ՌԴ ղեկավարության ուշադրության առանցքում է. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Դեսպանությունը բազմաթիվ դիմումներ է ստանում՝ կապված ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու հետ:
Ամբողջովին կիսում ենք մարդկային մեծագույն ողբերգության հետ բախված ընտանիքների անհանգստությունն ու վիշտը: Ռուս խաղաղապահներն ու Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը անմիջականորեն ներգրավված է այս խնդրի լուծմանը՝ գործելով ՀՀ և Ադրբեջանի իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազորված կազմակերպությունների հետ համակարգված: Այս հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների համապարփակ իրականացումը կարևորող ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության առանցքում է:
Հիշեցնենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնված անձանց համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծել է հատուկ Կոմիտե, որ զբաղվում է ԼՂ հակամարտության ընթացքում զինծառայողների և այլ անձանց, զոհերի, անհետ կորածների, գերության մեջ հայտնվածների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և մշակմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...