Երկու օր ա՝ գրանատամիոտ եմ վեկալել, սպասում եմ տանկ գա՝ խփեմ, չի գալիս անտերը. անմահացած Սարգիս Ղազարյանի մասին

Մատաղիսում հերոսացած Սարգիս Մովսեսի Ղազարյանը 3 օրից կդառնար 19 տարեկան։

 

«Ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 3-ին Ճամբարակ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ Դեռ մանկուց գիտակցել է զինվորական կյանքի լրջությունը, քանի որ հայրը զինվորական էր և Սարգսին նույնպես այդ ոգով էր դաստիարակել։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել իրա հավասարակշռված պահվածքով և խելացիությամբ։ Մանկուց երազում էր բժշկի մասնագիտության մասին,և ոչ մի ջանք չէր խնայում նպատակին հասնելու համար։ Սարգիսը ընդունվեց ԵՊԲՀ՝ անվճար։ Հետո որոշեց, որ հայրենիքի պարտքը պետք է կատարի, անցնի ծառայության ԶՈւ-ում, անցավ ծառայության՝ ծառայությունից հետո ուսումը շարունակելու նպատակով։ Տեսակով չափազանց բարի էր, հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ կտրուկ, իսկական հայ տղային վայել։ Դեռ մանկուց սիրում էր որսորդությունը, սպորտը, սակայն վերջին տարիներին այդքան էլ չէր կարողանում զբաղվել իր հոբբիով, քանի որ պարապում էր քիմիա և կենսաբանություն։ Ընկերներին դիմում էր «ջիգյար»-ով։ Սիրած արտահայտությունն էր. «Ի՞նչ կա, այ իմ հնգեր»։
Ընտանիքի ու ընկերների պարծանքն էր»,- ArmDaily.am-ի հետ զրույցում պատմել է ընտանիքի հարազատներից մեկը։

Սարգիսի մտերիմ ընկերը կիսվել է պատերազմի ընթացքում վերջինիս հետ ունեցած զրույցներով. «Պատերազմի օրերն էին, մի շաբաթից ավել լուր չունեի ու զանգեց Սաքոս, ուրախ, հպարտ ասեց՝ Հայկո ПК-ն գիտես, ասեցի հա, դե պատկերացրա ախպերդ ինչ ա արել էդ զենքով, պոստում ինչքան զենք կա սաղից կրալել եմ, պռոստը մանթո եմ: Ասեցի Սաքս ինչ ա եղել: Ասեց երկու օր ա՝ գռանատամյոտ եմ վեկալել, սպասում եմ տանկ գա՝ խփեմ, չի գալիս անտերը, բայց խփելու եմ՝ ասել եմ: Նենց էի ուրախացել, սաղին պատմել եմ ուրախությունից:

Վերջին անգամ, որ խոսացինք, ընկերներիցս մեկը զոհվել էր, խնդրեցի, որ զգույշ մնա, ասեց հա ախպերս հաստատ, սաղ տոշնի ա ու զոհվեց, որ զինակից ընկերներին փրկի…»։

Սարգիսը դեկտեմբերի 3-ին կդառնար 19 տարեկան։ Ընտանիքի անդամները որոշել էին տորթով գնալ Սարգիսի մոտ։

Քաղաքականություն