Ճանաչենք մեր հերոսներին
ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսամարտի հերոսների բնութագրական դրվագներ՝ նշելով, որ շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ: Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:
«Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:
Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:
Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:
Հակառակորդի կրակի տակ, վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:
Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը: Փառք մեր հերոսներին»,- ասված է ՊԲ հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը...