Հասարակություն Կարևոր

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը

WRed 827 դիտում
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը: Այս բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:

Առաջարկի համաձայն՝ կազմակերպվեց բաց քվեարկություն: 336 պատգամավորներից քվեարկեց 306-ը, կողմ քվեարկողների թիվը 305 էր, մեկ պատգամավոր դեմ էր:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը քվեարկության ներկայացնելու որոշում է կայացրել նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց: 

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250