Ասացին, որ «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին, որ նավթամուղին չխփենք. Հրանտ Բագրատյան
Չգիտես ինչու մենք խփում ենք Գյանջայի խաղաղ մասին, ինչու չենք խփում նավթամուղին, չեմ հասկանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հետո ինձ ասում են, դրա համար «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին: Եթե մենք խփում ենք նավթամուղին, այնտեղ կա մեկ նավթամուղ, երկու գազամուղ, այդ ամբողջը կանգնում է, մեր ռազմավարական գործընկերն ուրախանում է»,-ասաց նա:
Բագրատյանը վստահություն հայտնեց, որ եթե ճիշտ սպառազինություն գնվեր եւ ճիշտ կազմակերպվեր պատերազմը, մենք չէինք պարտվի. «Կարող է իրենք մի 1000 քմ գրավեին ու կկանգնեցնեին՝ չափից շատ զոհեր տալու պատճառով:
Հաջորդը, ես չեմ կարողանում պատկերացնել, որ զինվորները զրահաբաճկոն ու կասկա չունեին»:
Նախկին վարչապետը նկատեց, որ այս պատերազմում ադրբեջանցիք էլ մի բան չէին. «Եթե մի բան լինեին, ինչի՞ պետք է ընդհանրապես պատերազմը 45 օր տեւեր»:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...