Հասարակություն

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Գաբրիել Բալայանը։«Ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ…

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Գաբրիել Բալայանը։

«Ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում  բարեփոխումներ իրականցնելու համար։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասել Բալայանը։

Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ 

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250