Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել
Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝
- Սամվել Ասատրյանը,
- Արսեն Կարապետյանը,
- Նորիկ Արաքելյանը,
- Գեղամ Էլիբեկյանը,
- Վահե Աբրահամյանը,
- Հովսեփ Սահակյանը,
- Սամվել Քաստակցյանը,
- Սամվել Կնազյանը,
- Էդիկ Տոնոյանը,
- Վալերի Հայրապետյանը,
- Հարություն Գևորգյանը,
- Արման Հարությունյանը,
- Միքայել Մարտիրոսյանը,
- Լյուդվիգ Մկրտչյանը,
- Պետրոս Ղազարյանը,
- Սարգիս Սողոմոնյանը
- Խաչիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 27.11.2020 թ.:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»,- ասված է Զեյնալյանի գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից: Տեսան...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...