Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանը և Միհրան Հակոբյանը ձերբակալվել են. փաստաբան
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանին, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քիչ առաջ ձերբակալեցին, կասկածանքը 225 հոդվածի 1-ին առաջին մասով է (զանգվածային անկարգություն կազմակերպելը), Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալուց հետո նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Դա ծիծաղելի կասկածանք է, որով չի կարելի ձերբակալել, պատժաչափը այնպիսին է, որ իրենց նկատմամբ չի կիրառվում այդ կալանքը, քանի որ Արթուրի և Միհրանի երեխաները փոքր են, և օրենքը արգելում է նրանց ձերբակալել, դա պարզապես խայտառակություն է: Սա իրավական մսաղաց է, որ սրիկա տականք ազգադավ կուռքը տարածել է մեր երկրում: Հիշո՞ւմ եք չէ երջանիկ Հայաստանում ենք ապրում, որտեղ իրավունքը զրոյացվել է: Մենք ամուր ենք մեր պայքարում կբողոքարկվի ձերբակալումը, սպասենք դատական համակարգի արձագանքին»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...