Հասարակություն Կարևոր

Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ

Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ…

Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։ 

«Քաղաքը մեծ վնասներ է կրել, շատ ավերածություններ կան, ավերվել է քաղաքի մոտ 70-80 տոկոսը: Վնասվել են մանկապարտեզները, տները և դպրոցները»,- հայտնել է Ավանեսյանը: 

Նա հավելել է, որ շրջկենտրոնից բացի Մարտունու շրջանի ևս ութ բնակավայրեր հրետակոծության են ենթարկվել: 

«Մոտ հազար բնակիչ արդեն քաղաք է վերադարձել է, իսկ մինչ պատերազմը 6200 մարդ էր ապրում: Պատերազմի ակտիվ շրջանում քաղաքում շուրջ 400 մարդ էր մնացել»,- ասել է Մարտունու քաղաքապետը: 

 

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250