Այլ

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը
 Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։ Տարածվող լուրում կոչ է արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ…

 

Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։ Տարածվող լուրում կոչ է արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով, infocheck.am:  

 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Իրանում ՀՀ դեսպանության հարցումներին ի պատասխան և Երևանում Իրանի դեսպանատան հետ մշտական կապով իրանական կողմը չի հաստատել ներկա դրությամբ որևէ զինծառայողի ներկայություն իրենց մոտ։

 

Պաշտպանության նախարարությունից ևս, անդրադառնալով տեղեկությանը, նշեցին, որ ՊՆ-ն ակտիվ աշխատում է իրանական կողմի հետ՝ նմանտիպ լուրերի իսկությունը պարզելու համար։  Այս պահի դրությամբ ՊՆ-ն նման հաստատված տվյալներ չունի: 

Image

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նախագահը պարգեւավճարներ էր բաժանում, գումարներ վատնում` սրտի ուզած պետհամարանիշերը ձեռք բերելու վրա. «Փաստինֆո»

Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250