Հայաստանում երկար տարիներ գործող ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը:
Տեղեկացնենք, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը մինչ այս էր ընկել լուրջ խնդիրների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավիաընկերության ինքնաթիռները տևական ժամանակ կանգնած են մնացել, անգամ լուրեր էին շրջանառվում, որ դրանք կապարակնքվել են (պլոմբվել):
Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել այս տարվա սեպտեմբերի 15-ին: Նույն դատարանի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նշված սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը:
Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առևտրային բանկերից մեկը, որին ավիաընկերությունը պարտք է շուրջ 5 մլն դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը
Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։...
Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նախագահը պարգեւավճարներ էր բաժանում, գումարներ վատնում` սրտի ուզած պետհամարանիշերը ձեռք բերելու վրա. «Փաստինֆո»
Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին...