Եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան Թուրքիայի և ԼՂ-ի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք այն կստանան. Պեսկով
Եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան այդ պարզաբանումները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցով կանոնավոր շփումներ են իրականացվում», - ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով ՝ Կրեմլը չի ցանկանում մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:
«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ենք գնահատում: Ինչ վերաբերում է մեր համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավորն այն է, թե ինչպես պահպանել վերջերս հաստատված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես ապահովել բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը և այլն: Եվ ինչպես վերահսկել այս խաղաղության պահպանումը»,-ավելացրել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը
Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։...
Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին. ՊՆ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժո...