Էրդողանը չի հանդիպել Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդիպել Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցչի:
«Ե՛վ պտքարտուղարը, և՛ թուրք պաշտոնատար անձինք, ներառյալ ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը, կցանկանային, որ այն տեղի ունենար: Արդյունքում չի ստացվել: Ի վերջո, այն տեղի չի ունեցել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, և հնարավոր չի եղել հարմարեցնել այն պարամետրերին, որոնք ներդրվել էին պետքարտուղարի այցի հիմքում»,- Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նշվում է, որ ճեպազրույցի տեքստը տարածել է Պետդեպարտամենտը: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն արձանագրել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի տարաձայնությունները, սակայն համառ հարցերին այն մասին, թե ինչից կարող էր Էրդողանը նեղացած լինել, պատասխանել է, թե խնդիրը միայն ժամանակացույցի մեջ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին. ՊՆ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժո...
Եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան Թուրքիայի և ԼՂ-ի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք այն կստանան. Պեսկով
Եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումնե...