Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ. Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել մեր հաղթանակներում: Կարծում եմ նրանց պատիժը կլիներ ոչ ավելի դաժան, քան այսօր այդ մարդկանց հանդեպ իրականացնում են Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները...»
Այս տողերը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ բռնադատում էին մեր պետականաշինության գործում մեծ ավանդ ունեցած ռազմական ու քաղաքական գործիչներին:
Այսօր ականատեսը լինելով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, համոզվում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունները պատժում էին ոչ միայն այդ գործիչներին, այլև նրանց առաջնորդությամբ մեր բոլորիս կողմից ստեղծված Հայոց պետականությանը...
Արդյունքն ակնհայտ է, բայց, համոզված եմ, ոչ վերջնական: Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ, այլ ոչ թե կեղծ քարոզչությամբ սեփական հանրությանը ապակողմնորոշելով... Սա է փրկության տանող մեր ճանապարհը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...