Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմական լրագրող Քրիստինա Մելնիկովան այդ լրագրողների թվում է: Այս մասին հայտնում է wargonzo թելեգրամ-ալիքը: Մելնիկովան իրավիճակը մեկնաբանել է wargonzo- ին տված բացառիկ հարցազրույցում. «Մենք գնացինք Ավետարանոց գյուղ (նախկին Չանախչի) ՝ խաղաղ բնակիչների հետ շփվելու համար: Վերջերս այնտեղ հրթիռներ են ընկել եւ որքան գիտեմ, խաղաղ բնակիչների թվում եղել են նաեւ վիրավորներ: Սակայն պարզվեց, որ գյուղում անհանգիստ է: Աշխարհազորի ներկայացուցիչները, որին ճանապարհին հանդիպեցինք, հայտնեցին, որ գյուղի տարածքում նկատվում է ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեություն, որ նրանք անտառում շատ մոտ են մեզ, որ սպասվում է հրետանային հարձակում: Լրագրողներին խնդրել են թաքնվել, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է: Նրանք գնաց հարձակումը հետ մղելու, իսկ ուղեկցորդները դուրս բերեցին լրագրողներին, քանի որ ըստ նրանց ռիսկը լուրջ էր», - ասաց Քրիստինան Մելնիկովան:
Հիշեցնենք, որ wargonzo նախագծի հեղինակ վարող Սեմյոն Պեգովը պատերազմի առաջին իսկ օրերից լուսաբանել է ռազմական գործողությունները, սակայն ներկա պահին նա գտնվում է Մոսկվայում, բայց դա չի խանգարում լրատվամիջոցին հետևել Արցախում տիրող իրավիճակին և ներկայնել տեղեկատվություն:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան
Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը:...