ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ ԼՂ-ում պայմանները խախտելու դեպքում
Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ - ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Աս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։
«Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ», - հայտարարել է Ժան Իվ Լը Դրիանը՝ պատասխանելով պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:
«Ավելի վաղ, ԵՄ 27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...