Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինին. Ալեն Սիմոնյան
Արդյո՞ք Հայաստանի բուն տարածքի վրա կրակելը բավարար չէ, որպեսզի Ռուսաստանը գործի:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ բաներ այսօր բարձրաձայնել ճիշտ չէ, շատ բաների մասին խոսելը ճիշտ չէ. «Իմացեք՝ այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավաարար է ու հայկական կողմը լիովին բավարարված է, որի համար նաև ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՌԴ-ին ու նախագահ Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինին»:
Արդյո՞ք խորհրդակցությունները սկսվել են, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում գրել էր:
Սիմոնյանը նշել է, որ բացի ֆորմալ բաներից, մշտապես կան շփումներ ու գործողություններ. «Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, լրագրողներին հստակ տարբերել ֆորմալ գործողությունները, ռեալ գործողությունները, դրան նախորդող ու հետևող գործողությունները:
Միշտ չէ, որ ամեն ինչ միանգամից տեսանելի է: Բայց եթե նայես, թե ինչ իրավիճակի միջով ենք անցել ու կարողանում ենք պատվով դիմակայել, ակնհայտ կդառնա, որ բացի ֆորմալ նամակներից, մեկնաբանություններից, առաջին օրվանից գոյություն ունի գործընթաց, որը շատ էական ազդեցություն է ունեցել»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...