ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. Հակառակորդը ունի 100-200 զոհ. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբյանը Հ1-ին տված հարցազրուցում նշել է, որ իրավիճակը սահմանին գրեթե նույնն է, հակառակորդը ճակատի ամբողջ երկայնքով փորձում է ճեղքել մեր պաշտպանական դիրքերը:
«Հատկապես ծանր մարտեր են տեղի ունեցել հյուսիսում, հյուսիսարևելյան շրջաններում և հարավում: Այս գիշեր շատ արդյունավետ է գործել Պաշտպանության բանակը: Բոլոր ոտնձգությունները կասեցվել են: Ավելին՝ հակառակորդի բավականին մեծ խումբ՝ զինված ամեն ժամանակակից տեխնիկայով, այդ թվում՝ նաև հրթիռներով, համապատասխան տեխնիկայով և համակարգերով, փորձել է իր համար առավել նպաստավոր դիրք գրավել, որպեսզի հետո սկսի հարձակումը Շուշիի ուղղությամբ: Երեկ այդ ամբողջ խմբավորումը ոչնչացվել է:
Ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը: Մեր հրետանին այնպես է գործել, որ նույնիսկ օրինակելի է: Կարելի է ասել, որ առաջին գրոհը Շուշիի վրա Պաշտպանության բանակն արդյունավետորեն կասեցրել է՝ թշնամուն պատճառելով մարդկային և զինտեխնիկայի հսկայական կորուստներ»,- նշեց Բաբայանը:
Կրած կորուստներից հետո թշնամին տեղ-տեղ մի փոքր ավելի թուլացրել է հարձակողական էներգիան, բայց Պաշտպանության բանակը շատ զգոն է և պատրաստ է ոչնչացնել ցանկացած ոտնձգություն:
«Պաշտպանության բանակը նաև շատ հզոր հակահարվածներ է հասցրել և հակագրոհներ իրականացրել: Այսպես լինելու է միշտ: Արցախը կա, կանգուն լինելու է ,և մինչև վերջ մենք պայքարելու ենք, որովհետև սա ոչ միայն Արցախի ճակատագիրն է, սա Մայր Հայաստանի, հայության ու հայոց պետականության ճակատագիրն է»,- նշեց ԱՀ նախագահի խորհրդականը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...