Այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է. Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԱԾ բացահայտման մասին
Այսօր Հայաստանում կա բժիշկ ու քաղաքացի, ովքեր իրար հետ համաձայնության են գալիս, որ կեղծ տեղեկանք տան իբր կորոնավիրուս է, որ առաջնագիծ չգնա: Ու սա միայն մեկ դեպք է բացահայտվել:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այսպիսի դեպքերի արդյունքում բաց է մնում զինվորների թիկունքը, հատկապես նրանց թիկունքը, ովքեր հերոսի նման կռվում են. «Մենք այդ մարդկանց դավաճանում ենք: Ասում են, թե պետք չէ դավաճաններ փնտրել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է, որովհետև այդ կեղծ տեղեկանքով մարդը հնարավոր է պետք է զինվորին հաց կամ փամփուշտ հասցներ, մեջքը պահեր, ինչը տեղի չի ունեցել: Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ կարողանում ենք արդյո՞ք այդ խնդիրը մեր մեջ արագ լուծել, թե՝ ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
Հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00...