Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, հարվածային անօդաչուներ. Արայիկ Հարությունյան
Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, հարվածային անօդաչուներ: Ստեփանակերտում չկա հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Էլ չասեմ Ղազանչեցոցի մասին, որի շրջակայքում որևէ զինվորական օբյեկտ չկա, սակայն այն հրթիռակոծվեց: Ադրբեջանը վարում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եվ այսքանից հետո ակնկալում են, որ Արցախը համաձայնվի իրենց պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, ինչի շրջանակներում մենք նաև Հայաստանի ու հայության մասնակցությամբ իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,-ասաց նա:
Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում կայացած խորհրդակցությունները կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ...