Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը, այս մասին լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգաին իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, թե այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։
«Պետք է նրանց ցուցակագրել, նրանք պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ», - ասաց Հարությունյանը։
Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ խոնարհվում է նրանց առաջ, որոնք չեն լսում մամուլի ասուլիսը, որոնք առաջնագծում են։
«Նրանք ամեն վայրկյան հերոսություն են անում, հարյուրավոր, հազարավոր հերոսությունների մասին մենք հնարավորություն ենք ունենալու ներկայացնել, ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ, խոնարհվում եմ, ինչպես ասում են՝ ձեր բոլորի ցավը տանեմ», - ասաց Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...