Նարեկ Ղահրամանյանը կստանա Արսեն Զուլֆալակյանի պատգամավորական մանդատը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստին արձանագրություն է կազմել իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Զուլֆալակյանին սեփական դիմումի հիման վրա պատգամավորական մանդատից զրկելու մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նաեւ այս մանդատը Նարեկ Ղահրամանյանին փոխանցելու մասին արձանագրությունը, ով հաջորդն էր Զուլֆալակյանից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:
Արձանագրությունը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել` իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Զուլֆալակյանի` մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարության մասին: Զուլֆալակյանը նշել է, որ իր պատգամավորական մանդատը վայր է դրել հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...