Եթե հետ գանք Հայաստան ապրելու, ես քար եմ գցելու աղջկաս ապագայի վրա. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց
ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են բացել ճանապարհները, որ հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան եւ միանալ իրենց ընտանիքներին:
«Մտածում ենք, որ մեր կառավարությունը միգուցե բանակցությունները կտանի Ռուսաստանի հետ, որ մենք հասնենք մեր աշխատանքին, մեր ընտանիքներին: Բոլորս էլ մի խնդիր ունենք, որ ուզում ենք գնալ Ռուսաստան: Մարդ կա, բիզնեսն է կորում, մարդ կա՝ երեխան է այնտեղ կամ ծնողն է այնտեղ: Ես անձամբ մարտի 13-ին եկել եմ, անձնագիրս փոխել եմ, որ պետք է հետ գնամ, ճանապարհները փակել են: Հիմա կինս, երեք երեխաներս, մայրս այնտեղ են, ես էստեղ մենակ եմ: Ես 15 տարի ապրում եմ ՌԴ-ում, բայց ցանկություն չեմ ունեցել ՌԴ քաղաքացի դառնալ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ինձ ասում են՝ հետ եկեք Հայաստանում ապրեք: Ես կարող եմ գալ, բայց իմ երեխան 8-րդ դասարանում է սովորում, ու եթե հետ գանք, ես քար եմ գցելու իր ապագայի վրա: Այստեղ չկա ռուսական դպրոց: Հիմա ես ոնց 8-րդ դասարանցի երեխային բերեմ, նորից հայերեն սովորացնեմ»,-ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ խնդիրը ՀՀ կառավարության դաշտում չի, քանի որ ռուսաստանն է, որ արգելում է իրենց մուտքը Ռուսաստան, ակցիայի մասնակիցը համաձայնեց՝ նշելով. «Այո, Ռուսաստանը թույլ չի տալիս, դրա համար պետք է բանակցեն, խորհրդակցեն, որ թողնեն մենք գնանք»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...