Արտառոց դեպք՝ Արմավիրի բանտում. մայրը սեռական օրգանում թաքցրած 2 հեռախոս է փոխանցել որդուն
Սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ուցենել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ Արմավիրի բանտի ծառայողները հերթական անգամ բացահայտել են տարօրինակ մի դեպք։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Կ.Մ. -ի մոտ կարճատև տեսակցության եկած մայրը բանտի աշխատակցի ձեռքի շարժական դետեկտորով, ըստ կարգի, անձնական զննության է ենթարկվել, որի ժամանակ դետեկտորը ազդանշան է արձակել։ Բանտի աշխատակիցները կալանավորված անձի մորը հայտնել են, որ դետեկտորն իր սեռական օրգանների հատվածում ազդանշաններ է արձակում, ինչի համար իրենք արդեն լուրջ կասկածներ ունեն, որ այնտեղ արգելված իր կամ իրեր են թաքցված։ Սակայն կինը 2 ոտքը դնում է մի կոշիկի մեջ և բանտի աշխատակիցներին համառորեն համոզում, որ շարժական դետեկտորը խաբում է։ Ստուգումը կատարում են դարձյալ մի քանի անգամ, ու անընդհատ դետեկտորը ազդանշան է արձակում։ Տեսնելով, որ կինը համառորեն պնդում է, որ իր մոտ ոչ մի բան չկա, աշխատակիցները նրան թույլատրում են, որպեսզի տեսակցության գնա իր որդուն։
Տեսակցությունից հետո, երբ մայրը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, շարժական դետեկտորով մի քանի անգամ դարձյալ ենթարկվում է անձնական զննության։ Սակայն այս դեպքում դետեկտորն ազդանշան չի արձակում։ Բանտի աշխատակիցները, սակայն, տեսակցությունից հետո որդու մոտ արգելված իրեր չեն հայտնաբերում։
Ունենալով լուրջ կասկածներ՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության են ենթարկում տեսակցությունների համար նախատեսված նույն սենյակում նույն ժամանակահատվածում իրենց մերձավորերի հետ տեսակցող այլ կալանավորների։ Արդյունքում մեկի՝ Ս․ Ս.-ի մոտ, սպորտային կոշիկների միջից հայտնաբերվում է 2 բջջային հեռախոս։
Պարզվել է, որ Ս.Ս.-ին հեռախոսները փոխանցել է կալանավորված Կ․Մ.-ն, ում տեսակցությունների սենյակում հեռախոսները տվել էր մայրը, ու իմանալով, որ տեսակցությունից հետո բանտի աշխատակիցները իրեն, իրենց լեզվով ասած, «շմոն» կանեն, հեռախոսները փոխանցել է Ս․ Ս.-ին, որպեսզի տեսակցության սենյակից նա դրանք դուրս բերի և հետո փոխանցի իրեն։
Դեպքի փաստով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...