
Ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Լրատվականը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:
Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել և մասամբ փակել է ճանապարհի որոշ հատված: Այն քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի բերվեց, որից հետո օպերատիվորեն ժամանած ճանշինի աշխատակիցները սկսեցին կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ: