Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել է 9 ամիս անց
Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Արմեն Ս-ն։ Երևանում հաշվառված տղամարդն անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել էին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Որոշում էր կայացվել 41-ամյա Արմեն Ս.-ին որպես մեղադրայալ ներգրավելու մասին, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ |
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...