Չկա նման մարդ, ում չեզոքացնելու համար հնարավոր է բարձրագույն մարմինները միավորելու որոշում կայացնել. Բադասյան
Չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու կամ չգիտեմ, ինչի համար հնարավոր է կայացնել որոշում բարձրագույն պետական մարմինները միավորելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում են միավորել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները, որպեսզի այդկերպ ազատվեն Հրայր Թովմասյանից:
«Դա գաղափարական որոշում է, սահմանադրական ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, դա ինստիտուցիոնալ եւ հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է Հայաստանի քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով եւ լուծում է ռազմավարական խնդիրներ: Ես անլուջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ պլանավորում են, որ նոր Սահմանադրության հայեցակարգը պատրաստ կլինի հոկտեմբերին, որը կներկայացվի հանրային քննարկման:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: