Արմավիրի 50-ամյա բնակիչը կալանավորվել է՝ տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն դաժանությամբ սպանելու համար
Արմավիրի 50-ամյա բնակիչը կալանավորվել է՝ տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն դիտավորությամբ սպանելու համար: Պարզվել է, որ նա բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Վերջինիս դին մոտ մեկ շաբաթ հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մի շարք մանրամասներ:
Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում, 2015թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթուհու հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է: Կանխամտածված գործողություններից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...