24 ժամով կասեցվել է 10 տրանսպորտային միջոցի գործունեություն
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա սեպտեմբերի 7-ին 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի տրասնպորտի անվտանգության մասնագետները վաղ առավոտից շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Նշված վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Հիմնական խնդիրը շարունակում է արձանագրվել կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, որոնցում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։ Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով ՔՏՀԱՏ-ն շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...