Հրապարակ. Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին
«Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին։ Խոսքը ժամանակավոր անաշխատունակ պատգամավորներին գրավոր քվեարկության իրավունք տալու մասին է։ Գործող օրենքով` պատգամավորը նախապես կարող է տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, եթե մեկնել է գործուղման:
Առաջարկվում է հիվանդ պատգամավորներին էլ հնարավորություն տալ՝ քվեարկելու գրավոր: Նույնն է առաջարկվում նաև ԱԺ խորհրդի անդամի, նաև հանձնաժողովի անդամի համար: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և քվեարկության մասին նամակը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի քվեարկությունից գոնե 3 ժամ առաջ:
Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով, քանի որ պատգամավորներ էին վարակվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն կոշտ քննադատության արժանացավ նաև ԱԺ նախագահի կողմից և մերժվեց՝ տպավորություն կար, որ այլևս չի վերադարձվի օրակարգ։ Իսկ վերադարձրել են, որ առաջիկայում կարևոր քվեարկությունների ժամանակ բացակայությունների պատճառով օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...