ԼՀԿ-ն երաշխավորություն կներկայացնի Մալաքյան եղբայրների համար. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով:
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:
Գործով ձերբակալված «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների փաստաբանը հայտնում է, սակայն, որ դեպքը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, իսկ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, թերի և ուռճացված, ի հավաստումն ինչի` հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարները։
Ըստ փաստաբանի՝ քրեական գործի ընթացքը դեռ ցույց կտա, թե ով ում նկատմամբ է բռնություն գործադրել, իսկ այժմ խախտվում է Մալաքյանների անմեղության կանխավարկածը, միաժամանակ մեծ հարված է հասցվում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկական ֆուտբոլին։
Այսօր լրանում է Մալաքյաններին ձերբակալելու 72 ժամը և եթե նախաքննության մարմինը որոշի դիմել դատարան, որպեսզի վերոնշյալ ֆուտբոլիսների նկատմամբ կալանք կիրառվի, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներով պատրաստակամ ենք ներկայացնել երաշխավորություն՝ որպես Մալաքյան եղբայրների նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կալանավորմանը այլընտրանք»։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...