Լիբանանի իշխանությունները երկարաձգել են Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո սահմանված արտակարգ դրությունը
Լիբանանի իշխանությունները երկուշաբթի որոշում են կայացրել ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը, երկարաձգել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է լիբանանյան կառավարության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է նախագահի և վարչապետի համաձայնությամբ: Արտակարգ դրությունն օգոստոսի 8-ին սահմանվել էր երկու շաբաթով:
Հզոր պայթյունը Լիբանանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին՝ դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, հազարավորներն էլ վիրավորվել են:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները երկրի մաքսային ծառայության պետին ձերբակալելու հրաման են տվել: Քրեական գործեր են հարուցվել ևս 25 մարդու նկատմամբ, մասնավորապես՝ նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Քրեյթի, մաքսային ծառայության պետ Բադրի Դահերի և նրա նախորդի՝ Շաֆիկ Մերիայի:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...