Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դուք տեսնում եք, որ մենք զգալի սահմանափակումները հանում ենք, ըստ էության դասապրոցեսն ամբողջությամբ վերականգնում ենք, ապահովում ենք աշակերտների մեծ հոսք դպրոցներ, տարրական հակահամաճարակային պայմանները պետք է պահվեն։ Հարցադրումներ են հնչում, թե դիմակների դեպքում ինչպե՞ս է լինելու։ Այստեղ բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին աշակերտների՝ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, որովհետև այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է»,- ասել է Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ նախատեսում են դասարանների՝ մեծ լինելու պարագայում, դրանք կիսել, որպեսզի դասարանում հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորությունը։ Նա նաև նշել է, որ 5-օրյայի փոխարեն աշակերտները հաճախելու են 6-օրյա դպրոց:
Հիշեցնենք, որ այսօր նախարարը կոչով դիմել էր աշակերտներին, ուսանողներին և ծնողներին, որպեսզի հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակեն շփումները կամ ինքնամեկուսանան։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռները Հարգելի ուսանողներ և դա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կորոնավ...