ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առաջադրել. Դա Փաշինյանն է. Վանեցյանի փաստաբան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով:
Եթե մասնակիցների ցանկը նկատի ունենանք, հայտարարության բնույթից ելնելով, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ: Որովհետեւ պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել: Այսինքն բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրել: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-հայտարարեց նա:
Մանրամասները` տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս «օպերացիայի» հետևում կանգնած են Ադրբեջանի ՊՆ տակ գործող ռեսուրսները». Ալեն Ղուլյան
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 26-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մի մոնտաժված...
Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ բարձր տեխնոլոգիական ևարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել «սենսացիոն լուր». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.«Այս օրերին ուշի ուշով հետևում եմ Ա...