ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել «սենսացիոն լուր». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Այս օրերին ուշի ուշով հետևում եմ Ադրբեջանում տեղի ունեցող լայնածավալ թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Արծիվ-2020» անվանումը կրող զորվարժությանը։ Խոսել եմ, ու դեռ խոսելու եմ այս զորավարժության մասին, քանի որ ադրբեջանական քարոզչական դաշտում արդեն նկատելի են սադրանքներ պարունակող ինֆորմացիաներ։
Մի քանի օր մեր լրատվականներից մեկին տված հարցազրույցներիցս մեկում ասել էի, որ այս զորվարժության ժամանակ սադրանք կարող է լինել ոչ թե կրակոց, կամ նմանատիպ մի բան սահմանի վրա, այլ պարզապես փորձ կանեն այդ զորավարժությանը մասնակցող ռազմաօդային ուժերը հատեն արցախա-ադրբեջանական օդային սահմանը և դա արդեն կլինի սադրանք և կանաչ լույս նոր բախման համար։ Այսօր ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել «սենսացիոն լուր»։
Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի՝ ադրբեջանական և թուրքական երկու ինքնաթիռներ «մանևրել են Ղարաբաղի երկնքում»։ Ակնհայտ է, որ սա սուտ է, սակայն այս սուտը ադրբեջանական իշխանությունը սեփական հասարակությանը հրամցնում է որպես զորվարժության արդյունք, այսինքն, որ կարող են երկու պետության ռազմական ինքնաթիռները Արցախի երկնքում մանևրել։
Սա, իսկապես, սադրանք է, սադրանք ինֆորմացիոն դաշտում, քանի որ ստահոդ լուրերի տարածումով նույնիսկ վտանգի տակ են դնում զորավարժության հետագա անցկացման հնարավորությունը, քանի որ այդ կերպ նաև ակնհայտորեն սրում են առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս «օպերացիայի» հետևում կանգնած են Ադրբեջանի ՊՆ տակ գործող ռեսուրսները». Ալեն Ղուլյան
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 26-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մի մոնտաժված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում...
Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ բարձր տեխնոլոգիական ևարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Հայ...