Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է արել նախապատրաստվել բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է արել նախապատրաստվել  բանակցությունների
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ողջունելով հարաբերական անդորրը…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ողջունելով հարաբերական անդորրը հայ-ադրբեջանական սահմանին, դիմել են Երևանին ու Բաքվին։

Համանախագահները կոչ են արել օգտվել դեէսկալացիայի փուլից և հող նախապատրաստել առարկայական բանակցությունների համար՝ հակամարտության համապարփակ լուծում որոնելու համար։

Համանախագահները հերթական անգամ նշել են, որ այս չափազանց զգայուն շրջանում շատ կարևոր է զերծ մնալը սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ներառյալ սպառնալիքներից՝ ուղղված քաղաքացիական հասարակությանը կամ չափազանց կարևոր ենթակառուցվածքին։

«Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են ՄԽ համանախագահող երկրների ջանքերը և/կամ ձգտում  միակողմանիորեն հաստատել կարգավորման գործընթացի ձևաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը։

Խաղաղ կայուն կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս կարելի է դրսևորել՝ մաքսիմալիստական դիրքորոշումներից, սադրիչ հայտարարություններից և գործողություններիղ զերծ մնալով, հրադադարը խստորեն պահպանելով»,-նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդիպելու ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ և ընդգծել ԵԱՀԿ դիտորդների՝ հնարավորինս շուտ տարածաշրջան վերադարձի անհրաժեշտությունը։

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250