Արմավիր ԲԿ-ի տնօրենը վարակվել է կորոնավիրուսով
«Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը վարակվել է կորոնավիրուսով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Զուռնաչյանը հաստատել է իր՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը, նշելով, որ իրեն լավ է զգում. «Տանն եմ բուժում ստանում, հավանական է, որ երկուշաբթի օրը արդեն կվերադառնամ աշխատանքի»։
Հարցին՝ գիտե՞ք, ինչպե՞ս ու ե՞րբ եք վարակվել, Զուռնաչյանը պատասխանել է. «Ես միշտ դիմակ կրել եմ, պահպանել եմ բոլոր հակահամաճարակային կանոնները, բայց չգիտեմ որտեղից եմ վարակվել, այդքան պաշտպանվելու արդյունքում, եթե վարակվել եմ, ուրեմն մի բան այն չէ»։
Նա նաև նշել է, որ ընտանիքի անդամներից ոչ ոք չի վարակվել. «Երեխաները մոտ 10 օր է գյուղում էին, լավ է, երևի շփում չեմ ունեցել, իսկ կինս էլ հետս է եղել, բայց որևէ գանգատ մինչև այս պահը չունի»։
Արմավիր ԲԿ-ի համաճարակաբան Աշխեն Պողոսյանը նշել է, որ բուժհաստատության աշխատակիցներից մինչ այսօր վարակվել է 43 անձ, որոնցից 4-ն են այս պահին բուժում ստանում, մնացածը առողջացել են ու վերադարձել աշխատանքի։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...