Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի․ դադարեցրե՛ք հակամարտությունը․ Թինա Կանդելակին
Ինչպես ինձ է հայտնի, իմ երկաներում հայկական արյուն է հոսում։ Ինձ համար մինևնույն չէ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդը, որին մեծ փորձություններ են բաժին ընկել, ներառյալ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը։ Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտերի հետևանքով մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություններ, դիվերսիաներ, հրաձգություններ խոշոր տրամաչափի զենքերից։ Բաքվում ցույցեր են հանուն պատերազմի։ Հանուն պատերազմի։
Այժմ, իբրև ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա գոյությունը վտանգի տակ էր։ Չի կոտրվի նաև հիմա։ Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները պետք է անմիջապես դադարեցնել»,- գրել է նա։
Կանդելակին հավելել է` շատ դարերի ընթացքում հնարավոր էր հասկանալ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի։ Յուրաքանչյուր մարդ, ում երակներում կա թեկուզ մի փոքր հայկական արյուն, կկանգնի այդ ժողովրդի կողքին, նրա մեծ, անսովոր պատմության հետ, քանի որ դա է ճիշտ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...