Հակամարտությունը կարող է վերածվել խոշոր բախումների. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլին govoritmoskva-ի հետ զրույցում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ասել է, որ «այս հակամարտությունը կարող է վերածվել խոշոր բախումների»:
Նա միանգամայն հավանական է համարել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունների ծավալումը։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը նոր և սենսացիոն բան չէ: Կարևոր չէ, թե ով է սկսել առաջինը։ Կարևորն այն է, որ այս խնդիրը պետք է լուծվի։ Մենք պատրաստ ենք բանակցելու, բայց միայն կոնկրետ արդյունքի հանգելու համար։ Որովհետև քանի դեռ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս, այսպիսի բախումներ հաճախ կարող են լինել՝ ընդհուպ մինչև վերածվելով լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասել է ՌԴ֊ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին։
Դեսպաննշել է, թե Բաքուն թույլ չի տա ստեղծել «հայկական երկրորդ պետություն Հարավային Կովկասում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը սադրիչ գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...