«Տղայական ռազբորկա»՝ Ավանի փոխթաղապետի և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև. Factor
Factor.am-ի տեղեկություններով, օրերս Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ու ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառման պատճառով կոնֆլիկտ են ունեցել։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ավանի փոխթաղապետը չհերքեց կատարվածը, ասաց, որ ինքն է զանգահարել Գևորգ Պետրոսյանին՝ «գրառումների պատճառով»։ Ներսես Պողոսյանը նշեց, որ իրար լավ չեն հասկացել, որոշել են հանդիպել, խոսել են, որից հետո հասկացել են իրար։ Մեր հարցին,թե հանդիպման ժամանակ բանը հասե՞լ է բռունցքներին, Պողոսյանն ասաց՝ ոչ․ «41 թիվը հո չի՞, խոսեցինք, հարթվեց գնաց»։ Factor.am-ը զրուցեց նաև Գևորգ Պետրոսյանի հետ․ «Նա զանգահարել է ինձ, հորդորել է գրառումներ չանել վարչապետի հասցեին, ես էլ իրեն հասկացրել եմ, որ Ավանի թաղապետը շատ փոքր մարդ ա, որ ԱԺ պատգամավորի կարծիք արտահայտելու իրավունքին խոչընդոտի կամ դիտողություն անի»։ Պետրոսյանը նշեց, թե իր ընտանիքի անդամներին հայհոյել են, ինչն էլ պատճառ է դարձել, որ ինքը վարչապետի հասցեին գրառում կատարի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...