Դա իշխանության ընդունած օրենքն է և այդ նորմն ինձ վրա չի տարածվում. Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական փոփոխության մասին
Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են։ Փոխանցում է News.am-ը։
Դիտարկմանը, որ ըստ երեւույթին հաշվարկվում է նաեւ նախկինում իր ՍԴ անդամ եղած ժամականահատվածը, Գյուլումյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր տրամաբանությանը: Ես գտնում եմ, որ այո, պետք է պաշտոնավարեմ»:
Նա հավելեց, որ չի կարծում, որ բանը կհասնի դատական կարգով վիճարկելուն. «Դա իշխանության ընդունած օրենքն եւ այդ օրենքի համապատասխան այդ նորմն ինձ վրա չի տարածվում»:
Գյուլումյանը չցանկացավ գնահատական տալ ներկայացված որոշման վերաբերյալ. «Նախ վաղ է դրա համար, երկրորդն էլ չեմ բացառում, որ որեւէ մեկը կդիմի ՍԴ եւ ես չեմ ուզում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...