ԱԺ գնալու եմ ոտքով, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատկան մարմինների աշխատանքը թեթևացնելու և առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ 22.06.2020 թվականին, տնից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի և Dior-ի քարտեր ու love by Kilian օծանելիք։
Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը և Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։
Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։ Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում։ Պատիվ ունեմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...