Ոչ մի ծեծ չի եղել․նկատելով թերություններ, պահանջել եմ` ազատման դիմում գրել․Ռազմիկ Մկրտչյան
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել ՎՇ 52-ամյա աշխատակից Գևորգ Պողոսյանին այն բանի համար, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Փաստի առթիվ ոստիկանությունը հայտնել էր, որ նյութեր են նախապատրաստվում։
Հրապարակումից հետո վարչական շրջանի ղեկավարը Ռ. Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զրպարտություն է տարածվում, մինչդեռ ներկայացված փաստերը հաստատել է նաև ոստիկանությունը։
Shamshyan.com-ը զանգահարել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին, որը հայտնել է. «Գ. Պողոսյանի տեղեկությունները, որ թաղապետարանում իմ տեղակալի և օգնականի կողմից ծեծի է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես դեռ ամիսներ առաջ նրա աշխատանքում նկատելով թերություններ, ում, ի դեպ, ինքս եմ ընդունել աշխատանքի, հայտնել եմ, որ կարճ ժամանակում շտկի թերությունները, սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ նրա կողմից շարունակվում է աշխատանքները ոչ պատշաճ կատարելը, հորդորել են, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:
Նա խնդրեց՝ մեկ ամիս ժամանակ տուր, մինչև ինձ համար աշխատանքի տեղ ճարեմ և ես ընդառաջելով՝ ժամանակ տվեցի: Սակայն մի քանի ամիս նա ամեն օր նույն բանն էր ասում՝ կամ ժամանակ տվեք, կամ կինս վատ է, երեխաներս վատ են, տարբեր անհիմն պատճառաբանություններով փորձում էր ազատման դիմում չգրել: Իր մատնանշած օրը արդեն խիստ տոնով նրան ասել եմ, որ հերիք է խաբես, դիմումդ գրի և նա պատասխանեց, որ դիմում չեմ գրելու, առանց իմ դիմում գրելու կարաս ինձ ազատես աշխատանքից և զրույցի ժամանակ ասում էր, թե ինձ տփում եք: Ես էլ նրան պատասխանեցի, որ ով կամ ովքեր քեզ ուղղորդում են երևի լավ չեն հուշել ու դիմում գրելու փոխարեն դիմել է ոստիկանություն: Այդ ամենը նրա կողմից զրպարտանք է ու հերյուրանք: Եթե մենք նրան ծեծի ենք ենթարկել, ապա դատաբժիշկը, երբ զննի, կտա դրա պատասխանը: Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել: Եղել է զրույց, ինչից հետո նա դիմել է ոստիկանություն, թե իրեն ծեծել ենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...